«Մերձավոր Արևելքում սրընթաց զարգացումներ են». Վարդան Ոսկանյան
![]() 420 Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 08:45 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերձավոր Արևելքում սրընթաց զարգացումներ են, որոնցում միանգամից երկու փաստացի ռազմադաշտերում բախվել են Ռուսաստանի և Թուրքիայի շահերը։ Սիրիական Իդլիբում ռուսական աջակցությամբ կառավարական զորքերը ռազմական լուրջ հաջողություններ են գրանցում և, ըստ էության, մեթոդաբար դուրս մղում թուրքամետ ահաբեկիչներին և թուրքական «խաղաղապահներին» Սիրիայի տարածքից՝ պատրաստվելով վճռական գրոհին, իսկ Մոսկվայում Ռուսաստանի պաշտապանության նախարարի հետ հանդիպող ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը հարված է հասցնում Տրիպոլիի նավահանգստում ռազմական ուղեբեռով կայանած թուրքական նավին։ Բոլորը սպասում են՝ հասկանալու արդյոք Էրդողանը միայն սպառնո՞ւմ է, թե իրոք վճռական է ներխուժելու Սիրիայի հյուսիս-արևմուտք և կանխելու Իդլիբ քաղաքի ազատագրումը, այն դեպքում, երբ ՄԱԿ-ում Ռուստաստանի ներկայացուցիչը հայտարարում է, որ Սիրիայում պետք է շարունակել ահաբեկչության դեմ պատերազմը և սիրիական պետական վերահսկողության տակ վերցնել այս երկրի ողջ տարածքը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
