Վարչապետը՝ Քոչարյանի գործի համար ՍԴ կազմը փոխելու մեղադրանքների մասին
![]() 394 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 23:05 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի և նախատեսվող սահմանադրական հանրաքվեի մասին: Հարցին, թե Քոչարյանի դատավարության մասով հնարավո՞ր է, որ ՍԴ-ն մի որոշում ընդունի, որը իշխանությանն այնքան էլ հաճելի չի լինի, քանի որ շատ են իշխանության հասցեին մեղադրանքները, թե հենց այս նպատակով է փոխվում ՍԴ կազմը, վարչապետը պատասխանել է. «Ես վարչապետ ընտրվեցի և հրապարակավ հայտարարեցի, որ ընդհանրապես չեմ միջամտելու դատական իշխանության գործունեությանը և հրաժարվում եմ կառավարության կողմից հրահանգներ տալ դատական իշխանությանը և այդ պրոցեսում հետագայում տեսանք այն երևույթը, որ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը շարունակում է դնել կառավարության վրա: Ինչո՞ւ է այդպես. որովհետև կա տոտալ անվստահություն դատական համակարգի նկատմամբ: Մենք ասում ենք՝ եկեք ձևավորենք անկախ դատական համակարգ, որ երբ որ սահմանադրական դատարանը, առաջին ատյանինը կամ մյուսը ինչ-որ բան որոշի, մենք չսկսենք քննարկել՝ սա ում ազդեցությունն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
Վարչապետը՝ Քոչարյանի գործի համար ՍԴ կազմը փոխելու մեղադրանքների մասին |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
