«Արդարադատությունն այդ մարդկանց վրա իր ոտքերը մաքրելու է». Նիկոլ Փաշինյան
![]() 426 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 23:40 «Պետք ա էսօրվա իշխանություններին շնորհակալություն հայտնի ամենաատելի օլիգարխը, երբ սպառնում ա, ասում ա՝ ես ոտերս մաքրելու եմ, այո՛, արդարադատությունն այդ մարդկանց վրա, օրենքով սահմանված կարգով, իր ոտքերն, իհարկե, մաքրելու է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե սա տեղի չունենա, «ժողովուրդը բառիս ֆիզիկիկական իմաստով այդ մարդկանց վրա ոտքերը կմաքրի», բայց իրենք դա թույլ չենք տա: Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, դուրս գալով Ոստիկանության շենքից, հայտարարել էր. «Ինձ փորձում են վախացնել, բայց իմ տեսակին նման կերպ չեն վախացնում: Էն որ ասում են՝ պառկացնել ասֆալտին, մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրանց վրա»: Եթերի ընթացքում վարչապետը ընդգծել է, որ այսօր ատելության քարոզ ոչ թե իշխանությունն է տանում, այլ իշխանության նկատմամբ է տարվում։ Նրա խոսքով՝ ինքը չի կարողանում մտաբերել, որ նախկին իշխանությունների ժամանակ հանրապետությունում գործեր առնվազն հինգ ընդդիմադիր հեռուստաընկերություն, ինչպես այսօր է: Մանրամասները՝ տեսանյութում:
«Արդարադատությունն այդ մարդկանց վրա իր ոտքերը մաքրելու է». Նիկոլ Փաշինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
