Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանն այսօր կդառնար 28 տարեկան

Փետրվարի 21-ը ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 28 տարեկան: Տ. Պողոսյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Արթիկ շրջանի Հոռոմ գյուղում, Մխիթար Պողոսյանի և Սիլվա Մանասյանի ընտանիքում։ Ունի ավագ եղբայր՝ Տարոն Պողոսյանը: 2010 -2014թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Հետո ծառայության է անցել ԼՂՀ Մարտակերտում։ Զբաղվել է կինգ բոքսով, կարատե սպորտաձևերով:
Քառօրյա պատերազմի ժամանակ Տիգրանը թեթև վիրավորվել էր, սակայն լռել էր, միայն եղբորն էր խնդրել՝ իր սիրած աղջկան չասել այդ մասին: Ապաքինվելուց հետո նորից շարք էր վերադարձել:
Միշտ սիրում էր կրկնել, թե «սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պետք է լինի»: Ինքն էլ սեփական օրինակով միշտ զինվորի հետ է եղել: Նրա հարևան դիրքն էլ Արմենակ Ուրֆանյանի դիրքն էր: Մի անգամ նույնիսկ իր դիրքում ստուգումներ անցկացնելուց հետո Տիգրանին լավագույն հրամանատար են ճանաչել, շատ ամուր է պահել դիրքը, որն էլ հենց իր անունով են կոչել:
2014 թվականից 2016 թվականի ապրիլի 2-ից պայքար է մղել ադրբեջանական բազմաքանակ գրոհայինների դեմ։ Արիաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը լույս 26-ին արկի բեկորի մահացու հարվածից՝ սեփական մարմնով փրկելով իր զինվորի կյանքը։
Հետմահու ստացել է ավագ լեյտենանտի կոչում: 2014 թվականին, ինստիտուտի ավարտական տարում, ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է անվանական դաշույնով, 2016 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով, իսկ 2016 թվականի մարտի 27-ին՝ Արցախի «Արիության» պետական մեդալով:
Տիգրան Պողոսյանի ընկերները հաճախ են հիշում նրա խոսքերը. «Ամենալավն այս տղաներն են, որ դիրք են պահում»:

«Մենք ասում ենք՝ ո՛չ՝ պղծությանը, ո՛չ՝ այլասերմանը, ո՛չ՝ քրիստոնեական սրբությունների ծաղրին». Սամվել դպիր Գրիգորյան
6303:12
Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը, որն արգելում է մանկական ամուսնությունները
19600:54
«Միանում եմ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմում իմ կյանքի պատմությունը». Տաթևիկ Վիրաբյան
9200:48
«Կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել». Արամ Սարգսյան (տեսանյութ)
8900:36
Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս
15200:24
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների
13400:04
«Պարահայում արված հայտարարությունը Բաքվին թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել Արցախ այցելածների նկատմամբ». Թաթուլ Հակոբյան
86Երեկ, 23:36
«Եթե մենք ևս մեկ անգամ մեզ վրա կրակողին հանձնեցինք, էլի նրան ընդունելու են՝ որպես հերոսի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
81Երեկ, 23:18