«Չարաբաստիկ շոուի խիստ բացասական կողմերը». Արմեն Աշոտյան
![]() 320 Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 19:25 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ապարդյուն ջանքերը՝ Մյունխենյան հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու, իսկ Փաշինյանն անձամբ այն շրջադարձային համարեց, ստիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի՝ հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը՝ 1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի է, քանզի ջուր է լցնում տարիներ տևող ադրբեջանական ջանքերին Արցախի հարցը հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից: 2. Տվյալ հանդիպումը հրամցնել որպես Արցախյան բանակցությունների բովանդակության հանրայնացում, իրազեկում և թափանցիկություն զավեշտալի է, որովհետև Փաշինյանի և Ալիևի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինիչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին: 3. Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ: 4. Մյունխենը ոչ միայն չնպաստեց խնդրի կարգավորման շուրջ կոնստրուկտիվ մթնոլորտի ամրապնդմանը, այլև Ալիևին հրապարակային հարթակ տվեց առավել ծայրահեղական դիրքորոշումների առաջխաղացման և լեգիտիմացման համար: 5. Իմիջային կորուստները, կապված ադրբեջանցիների անպատասխան անվայելուչ պահվածքի, Փաշինյանի վատ անգլերենի և այլնի հետ նույնպես մեզ միավորներ չեն բերել: Սա դեռ միայն այն մասն է, որ կարելի է հրապարակավ ներկայացնել, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից անտեսված, բայց ադրբեջանական կողմից ինտենսիվ վարվող քարոզչական պատերազմը մեր դեմ»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
