«Փաշինյանի հետ իմ անձնական հարաբերությունները շատ լավ են». Վիտալի Բալասանյան
![]() 472 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 01:10 Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը «Ազատություն» Ռ/կ-ի եթերում հայտարարել է, որ իր հարաբերությունները ՀՀ ներկայիս իշխանությունների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լավ են: Նա նաև նշել է, որ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն իրեն չեն աջակցում, նրանց վաղուց չի հանդիպել: «Նախ ո՞վ է ասել, որ իմ հարաբերությունները վատ են Նիկոլ Փաշինյանի հետ: Ասեմ ավելին՝ դեռևս Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում որևէ մեկին չէր ճանաչում, մենք շատ շուտվանից ենք իրար ճանաչում, անձնական որևէ խնդիր չի եղել: Հիմա հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ, ընդհուպ եթե մեր հարաբերություններն անձնական շատ վատ են, ես մտածում եմ պետականորեն, իմ պետության, իմ երկու հանրապետությունների, ավելի բարձր եմ գնահատում, քան՝ իմ անձնականը: Ես երբևիցե չեմ առաջնորդվել իմ անձնական ամբիցիաներով, ընդհուպ ես ամեն ինչ կանեմ, որ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքն էլ չգնա դրան. անձնական ամբիցիաներով մենք երկու հանրապետությունների հարաբերություններն իրավունք չունենք, այդպիսի իրավունք մեզ որևէ մեկը չի տվել, չի տալու»,-ասել է Բալասանյանը: Ճշտող հարցին, թե իրենց անձնական հարաբերությունները վա՞տ են, Բալասանյանը պատասխանել է. «Ո՛չ, շատ լավ: Մենք որևէ վատ հարաբերություններ չունենք»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
