Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի երեկոյան դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ (բուք է) և Շիրակի մարզի Քեթի-Աշոցք ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» (մառախուղ է) կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում՝ հատկապես լեռնային առանձին գոտիներում, սպասվում է բուք, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
230Երեկ, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
32107.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
41506.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
81729.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
88229.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
102425.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
111623.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
113922.09.2026, 21:24