«Ամուլսարի հանքավայրի շահագործումը երկար տարիներ մտահոգությունների առարկա է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի աղետաբեր քաղաքականության հետևանքով Արցախը կորցրինք, Ջերմուկը դարձավ սահմանամերձ տարածք, Ջերմուկի մոտակա բարձունքներում ադրբեջանական զինուժն ամրացել է։ Դա բացասաբար է ազդել Ջերմուկ հանգստավայրի, առողջարանի գրավչության վրա։ Դա քիչ էր, հիմա էլ Ամուլսարի հանքավայրն են գործարկում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը։ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը երկար տարիներ լուրջ մտահոգությունների և քննարկումների առարկա է դարձել Ջերմուկ առողջարանային քաղաքի համար։ Այդ մտահոգությունները վերաբերում են բնապահպանությանը, մասնավորապես՝ ջրային ռեսուրսներին։ Ամուլսարի հանքավայրում պայթեցման աշխատանքները և քիմիական նյութերի (օրինակ՝ ցիանիդային կորզման) օգտագործումը կարող են վնասել Ջերմուկի հայտնի տաք և հանքային ջրերի ավազաններին, փոխել դրանց կազմը կամ հանգեցնել աղբյուրների անհետացմանը։ Բաց հանքի շահագործման ժամանակ պայթեցումներն ու տեխնիկայի աշխատանքը կառաջացնեն մեծ քանակությամբ փոշի և մեծ աղմուկ։ Հիմա ո՞ւր են Ամուլսարի պաշտպան բնապահպանները, ինչպե՞ս են նրանք պայքարում, որպեսզի հանքառատ Հայաստանում ևս մեկ բաց հանք չավելանա»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
21800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
129Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
127Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
133Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
217Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
133Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
133Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
118Երեկ, 18:36