«Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շնորհավո՛ր տոնդ, Էրեբունի-Երևան։ Բազմադարյա մեր քաղաքն այսօր տոնում է իր ծննդյան օրը՝ դարերի խորքից եկող պատմությամբ, անկրկնելի գեղեցկությամբ ու հարուստ մշակութային ժառանգությամբ։
Երևանը մեր հիշողությունն է, մեր ինքնությունն ու մեր հպարտությունը։ Եվ քաղաքի հանդեպ սերը պետք է արտահայտվի ոչ միայն տոնակատարություններով, այլև ամենօրյա հոգատարությամբ ու գործերով։
Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների՝ քաղաքաշինական խնդիրներից մինչև օդի աղտոտվածություն։ Մտահոգիչ են նաև խցանումներն ու երթևեկության գերծանրաբեռնվածությունը, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր այդպես էլ չեն ձեռնարկվում։
Ես լիահույս եմ, որ Թամանյանի ճարտարապետական շնչով երբեմնի այգի-քաղաքը կվերագտնի իր դիմագիծը, կազատվի տարիների ընթացքում կուտակված խնդիրներից և կրկին կդառնա հարմարավետ ու կանաչ քաղաք՝ իր բնակիչների համար»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
21800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
129Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
127Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
133Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
217Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
133Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
133Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
118Երեկ, 18:36