«Ո՞ւմ ես վախենում վիրավորել, հանցագործ դատավորների՞ն». Նինա Կարապետյանց
![]() 294 Հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ., 13:25 «Թավիշն է, որ բերել է այս օրվան, ու այս նոր զոհերը ևս հենց այդ թավիշի արդյունքն են, որի համար ցավում եմ: Եթե երկու տարի առաջ հանձնարարականներ տալուց հետո այս գործերը բացահայտվեին, մենք այս նոր զոհերը չէինք ունենա: Այնպես որ, իշխանությունն իր խղճին ունի նաև այս նոր զոհերը»,- այսօր կառավարության դիմաց հայտարարեց իրավապաշտպան, «Զինվորին թիկունք» նախաձեռնության անդամ Նիան Կարապետյանցը՝ բարձրացնելով բանակում սպանությունների հարցը: Նա համոզմունք հայտնեց, որ նախ պետք է քաղաքական գնահատական տրվի: «Դա անխուսափելի է, որովհետև ՀՀ-ում ամեն ինչ դարձել է կրիմինալ: Ամեն ինչ կրիմինալի մեջ թաթախված է, կոռուպցիայի մեջ նեխած է՝ կառավարությունից, խորհրդարանից սկսած՝ վերջացրած բանակով, ԿԲ-ով, դատախազությունով, քննչական մարմիններով և այլն»,- նշեց իրավապաշտպանը: Նա ասաց, որ կառավարությունը պետք է քաղաքական գնահատական տա այդ դեպքերին. «Եթե դու չես տալիս գնահատական, նշանակում է վախենում ես, դու վախենում ես նույնիսկ 5-6 բառ ասելուց: Ո՞ւմ ես վախենում վիրավորել, հանցագործ դատավորների՞ն, որոնք 10 տարուց ավելի այս գործերը կոծկում են»: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչո՞ւ չի բացահայտում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք բանակում տեղի ունեցած և չբացահայտված մահերը, իրավապաշտպանը պատասխանեց. «Որովհետև իրենք իրենց դրեցին այսպես ասած՝ ռամկեքի մեջ, որ ամեն ինչ անելու են օրենքի տառին համապատասխան: Էս հանցագործություններն օրենքի տառին համապատասխան չպետք է բացահայտվեն, քանի որ այս կոծկումները տառին համապատասխան չեն արվել, արվել են հանցավոր կերպով: Դեպքերի հեղինակներն ունեցել են հովանավորներ՝ ԱԱԾ-ում, քննչականում, դատախազությունում: Ու հիմա որ նույն մարդիկ շարունակում են պաշտոնավարել, պագոններ ու մեդալներ ստանալ, ա՛յ դա թավիշի արդյունքն է»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը՝ նշելով, որ անթույլատրելի է նաև գեներալի կոչումն ու ուսադիրն այդքան վարկաբեկել: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
