«Սերժ Սարգսյանի չափ էլ չկա՞ք». Արթուր Սաքունց
![]() 383 Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 10:00 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ հասկանում, այս իշխանությունը կարգին չի էլ կարողանում ճնշե՞լ, որպեսզի ՍԴ յոթ անդամները ժամկետից շուտ գնային թոշակի։ Բա Սերժ Սարգսյանի չափ էլ չկա՞ք, որ կարողացավ առանց մատը մատին տալու, հասնել նրան, որպեսզի ժամկետից շուտ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը հրաժարական տա, հետո նրա փոխարեն ՀՀԿ պատգամավորները ՍԴ անդամ ընտրեն Հրայր Թովմասյանին, իսկ ՍԴ-ն էլ լուռումունջ համաձայնվեց, որ ԱԺ-ն ՍԴ նախագահ ընտրեց նորաթուխին։ Ու այո՛, այս ամենը կատարվել է առանց Սերժ Սարգսյանի որևէ միջամտության։ Չհավատաք, երբ ասում են, թե Սերժ Սարգսյանը ճնշել է, համոզել է։ Ինչ կապ ունի Սերժ Սարգսյանն այս ամենի հետ։ (Դե ինքը ոչ մի բանի հետ էլ կապ չի ունեցել, ո՛չ 1995-ին, ո՛չ 1996-ին, ո՛չ 1998-ին, ո՛չ 1999-ին, ո՛չ 2003-ին, ո՛չ 2008-ին, ո՛չ 2016-ին։ Ինքը ոչ մի բանի հետ էլ կապ չի ունեցել, ու այդպես անկապ կառավարել է. իշալա): Ինչ ճնշում, ինչ համոզել, նման բան չի եղել ու չի արել ու տեղյակ էլ չի եղել թե ով ինչ է արել։ Ավելին, Սերժ Սարգսյանից թաքուն, առանց իրեն տեղեկացնելու, Գ. Հարությունյանն ու Հ. Թովմասյանն առանձին հանդիպել են ու իրար հետ պայմանավորվել այդ կոմբինացիան կատարել են։ Դե ՀՀԿ պատգամավորներն էլ, առանց Սերժ Սարգսյանի, թաքուն պայմանավորվել են ու միաձայն Հ. Թովմասյանին առաջարկել են, և ընտրել են ՍԴ անդամ և ՍԴ նախագահ։ Հետո Հ. Թովմասյանից թաքուն ՍԴ անդամներն իրար հետ պայմանավորվել են, ու աղմուկ չեն բարձրացրել, որ ԱԺ-ն ՍԴ նախագահ է ընտրել ՍԴ նորընտիր անդամին, ընդունելով, որ նա իրենցից ավելի հանճար է, ու Սահմանադրական դատարանի գործունեության ավելի մեծ փորձառություն ունի, քան իրենք։ Ու Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել այս ամենից, իրենից ոչ մի բան կախված չի եղել։ Իսկ նոր բռնապետական իշխանությունն այնքան ապաշնորհ է, որ չկարողացավ նույնիսկ ճնշել ՍԴ անդամներին, որպեսզի ժամկետից շուտ գնան կենսաթոշակի։ Ախր շատ բռնապետ են, շատ, անպատկերացնելի բռնապետ են»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
