«Նույն սխալներն այսօր իրականացնում է Հայաստանի «նեոբոլշևիկյան» հեղկոմ-կառավարությունը». Շարմազանով
![]() 376 Շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ., 03:15 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական հասարակությանը պետք է ոչ թե հեղափոխական, այլ պետական մտածողությամբ օժտված կառավարություն։ Հեղափոխությունները՝ թե՛ նախկինում, թե՛ այսօր, իրենց հետ բերում են մերժողականություն, բախումներ, հասարակության բաժանում, ռեպրեսիաներ։ Պատմությունը ցույց է տվել, որ հեղափոխականի «հացն ու ջուրը», ոչ թե արտաքին թշնամուն դիմակայելն է, այլ ներքին թշնամիների փնտրտուքն ու նրանց դեմ պայքարելը։ Այդպես եղավ թե՛ յակոբինյանների դեպքում՝ Ֆրանսիայում, թե՛ բոլշևիկյան Ռուսաստանում։ Դրա արդյունքում հասարակությունները տասնամյակներով մտան ատելության և ներքաղաքական թշնամանքի շրջապտույտի մեջ։ Դժբախտաբար, նույն սխալներն այսօր իրականացնում է Հայաստանի «նեոբոլշևիկյան» հեղկոմ-կառավարությունը, որի թիրախում ոչ այնքան ադրբեջանա-թուրքական սպառնալիքի չեզոքացումն է, այլ քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելը։ Արդյունքում հասարակությունն ավելի է պառակտվում, հասարակության համերաշխության փոխարեն ստանում ենք ատելության հերթական դոզավորումը։ Մինչև ե՞րբ եք այսպես շարունակելու, պարոնայք։ Իշխանությունները գալիս և գնում են, բայց մնայուն պետք է լինի պետության ու ազգային շահը։ Իսկ պետության շահն ամենևին կարիք չունի անբովանդակ պոպուլիզմի և անվերջ շարունակվող տեսարանների։ Բավական է ժողովրդին կերակրել տեսարաններով։ Եվ վերջապես, գիտակցեք՝ եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա մեզ պետք է ուժեղ Հայաստան»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
