«Եթե արգելենք, կմեղադրեք, թե բանակում ինչ-որ բաներ ենք թաքցնում». փոխնախարար
![]() 458 Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 15:25 «Եթե հիմա արգելենք, մեզ կսկսեք մեղադրել, թե բանակում այնպիսի բաներ են կատարվում, որոնք փորձում են թաքցնել: Համոզված եմ՝ հենց այդ հարցն եք տալու՝ ինչո՞ւ արգելեցիք». փետրվարի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ ի պատասխան այն հարցի, թե նախարարությունը քննարկո՞ւմ է բանակում բջջային հեռախոսների օգտագործումն առհասարակ արգելելու տարբերակը: Ըստ փոխնախարարի՝ սմարթֆոնները ԶՈՒ-երում արգելված են ոչ միայն բարոյահոգեբանական մթնոլորտը պահելու նկատառմամբ, (դրանց պատճառով երբեմն վիճաբանություն է լինում), այլ ելնելով անձնակազմի անվտանգության անհրաժեշտությունից: Հսկողությունն այս առումով ուժեղացվել է, մի քանի սմարթֆոններ զինվորներից վերցվել և ծնողներին են հանձնվել: Դեպք է եղել, որ մեկ զինծառայողի մոտ 4 սմարթֆոն են հայտնաբերել: Փոխնախարարը խոսեց նաև վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերի մասին: Ըստ նրա՝ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է աշխատել. «Եթե կանոնագրքային կանոնները պահպանվեին, այդ թվում՝ զենքի հետ վարվելու, բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված, պարզ է, որ նման դեպքեր չէին լինի»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
