«Էրդողանը կփորձի ճնշումն ուժեղացնել արցախյան հարցում». թուրքագետ
![]() 400 Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 23:50 Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը սիրիական հակամարտության ընթացքում առաջին անգամ ուղիղ բախման մեջ են մտել Թուրքիայի և Սիրիայի բանակները: «Առաջին լրատվական»-ի եթերում ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարևորել է այն փաստը, որ թուրքական բանակը տեղի ունեցածից հետո հուժկու զանգվածային հարված է հասցրել սիրիական բանակին, թուրքական աղբյուրները հայտարարում են հարյուրավոր զոհերի մասին.«Փաստերի ընթացքը վկայում է, որ ռուսական կողմն այս անգամ բավականին վճռական է տրամադրված և չի գնա զիջումների թուրքական կողմին: Դա նշանակում է, որ Սիրիայի կառավարական ուժերը կշարունակեն ազատագրել Իդլիբը պրոթուրքական զինյալ ջիհադիստներից և թուրքական զինուժի ներկայացուցիչներից: Կարծում եմ՝ հարձակումը չի կանգնեցի Ասադի բանակին»,- ասել է նա: Անդրադառնալով Բաքվում Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Արցախի հիմնախնդիրը նաև Թուրքիայի խնդիրն է՝ Սաֆրաստյանն ասել է. «Էրդողանը կփորձի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, մեկ անգամ ևս օգտագործելով Արցախի խաղաքարտը: Կարծում եմ՝ այս ուղղությամբ դեռ գործողությունների ականատեսը կլինենք, գուցե հայտարարությունների մակարդակով, գուցե զենք-զինամթերքի մատակարարման ձևով, Էրդողանը կփորձի ճնշումն ուժեղացնել արցախյան հարցում՝ Ադրբեջանին մղելով ավելի ակտիվ դիրքորոշման: Բայց կգնա՞ արդյոք այն քայլի, որ ուղղակի կանաչ լույս վառի Ադրբեջանի համար՝ Արցախի դեմ հերթական ագրեսիվ լայնածավալ գործողությունը ձեռնարկելու, կարծում եմ՝ ներկա փուլում այդ քայլին չի գնա»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
