Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ջալալ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Ջալալ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
2068
Շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ., 11:20

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն այսօր հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներ, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:

Հիշեցնենք՝ Ջալալ Հարությունյանն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար- պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել փետրվարի 24-ին: