«Հանցագործության շարժառիթը Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ կարգելն է եղել». Արթուր Սաքունց
![]() 369 Կիրակի, 01 մարտի, 2020 թ., 21:05 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Մարտի 1»-ի գործով դատավարության ամենահիմնական և միակ բացթողումը նրանում է, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ նշված քրեական գործում՝ որպես 2008թ. մարտի 1-ին թե՛ որպես ՀՀ վարչապետ, թե՛ որպես ՀՀ նախագահի թեկնածու, որի նախագահության համար էլ տեղի է ունեցել սահմանադրական կարգի բռնի զավթումը։ Ու ոչ մի ողջամիտ փաստարկ չկա ու չի կարող լինել «Մարտի 1»-ի գործով Սերժ Սարգսյանի՝ որպես մեղադրյալ ներգրավված չլինելու վերաբերյալ։ Հանցագործության բուն շարժառիթը Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ կարգելն է եղել, որից ինքը չէր կարող տեղյակ չլիներ։ Հո տանը քնած վիճակից չէին հանել, քնաթաթախ բերել ու ասել, թե հիմա էլ դու ես ՀՀ նախագահը, ու ինքն էլ միամիտ-միամիտ ասել է՝ լավ, դե եթե ուզում եք, կլինեմ։ Ու Ռ. Քոչարյանի պաշտպանները, ի վերջո, կկարողանան այս փաստարկն օգտագործել լրիվ ու օբյեկտիվ քննություն չիրականացնելու հիմնավորման համար, եթե դատաքննության ընթացքում նյութերի, ապացույցների քննության արդյունքում Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշում չկայացվի։ Շատ հանգիստ եմ գրում այս ամենի մասին։ Եթե այլ տրամաբանությամբ գրեի, բոլորովին այլ ոճ ու բնույթ կունենար այս տեքստը։ Բայց պետք է պահպանել լսարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքը և վատ բառեր չօգտագործել։ Նաև։ Սա հենց այն սահմանային վիճակն է, երբ հանրության ու պետության դեմ ուղղված հանցագործությունը չի կարող իրավական գնահատական ստանալ այդ հանցագործությունը նախապատրաստած, կազմակերպած և իրականացրած կողմի մշակած նորմերի շրջանակում կամ դրանց հիման վրա»։ |

«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
2711:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
10710:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10710:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
9410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7509:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10309:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11509:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10509:06
