«Ոսկեպարը գնդակոծվել է. ի՞նչ է քննարկել Զասն Ադրբեջանում». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է քննարկել Զասն Ադրբեջանում
Այս գիշեր Ոսկեպարում կրկին խոշոր տրամաչափի գնդացիրներից 2 ժամ գնդակոծվել է Ոսկապարը: Երկար ժամանակ չէր եղել: Վախնենամ՝ սա նախերգանքն է Ռուսաստանին ծնկի բերելու Էրդողանի հոխորտանքից հետո Բաքվում նախ Էրդողանի, ապա Մոսկվայից՝ Զասի այցելության հետևանքների: Մեծ վստահությամբ կարելի է ենթադրել, որ քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումներում Ադրբեջանի հնարավոր դիրքորոշումների հարցերը: 1920թ. այս կարգի այցելությունների արդյունքում Ադրբեջանը որոշեց ժամանակավորապես զոհաբերել Ադրբեջանի ինքնիշխանությունը, իշխանությունը հանձնել Ադրբեջանի բոլշևիկներին, դրա դիմաց ստանալ Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը, և Առաջին համաշխարհայինում պարտված Օսմանյան կայսրությանը Խորհրդային Ռուսաստանի օգնությամբ հարության շանս տալ՝ ի դեմս քեմալական Թուրքիայի հանրապետութան կայացման: Այդ ծրագրի հետևանքով մեր տարածաշրջանում որպես երկիր տուժեց գլխավորապես Հայաստանը, որպես ժողովուրդներ տուժեցին հայերը, հույները, քրդերը և բազմաթիվ փոքրամասնություններ: Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն տարածքներ շահեցին, այլև կարողացան կառուցել թուրքական էթնիկական ինքնություն, ինչն այսօր լուրջ դեր է խաղում Թուրքիայի և Ադրբեջանի թե՛ էթնիկական, թե՛ տարածաշրջանային քաղաքականություններում:
Հարց՝ ի՞նչ է քննարկել Զասն Ադրբեջանում: Եթե Ոսկեպարի գնդակոծումն Ադրբեջան-Զաս համաձայնությունների շրջանակում է, Ռուսաստանի պետական/ամետ լրատվամիջոցները, բայց հատապես ԱԳՆ-ն կշարունակեն չմեկնաբանել այդ գնդակոծումը»:

«Հայկական ժառանգության յուրացումը հո նոր չի՞ սկսվել». Արա Պապյան
1419:18
«Եթե եկեղեցին հայկական չէ, ապա ինչո՞ւ է Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցու կառուցման սկիզբն ու ավարտը նշում հայկական թվագրությամբ». Ժաննա Ալեքսանյան
4018:48
«4 տարի առաջ էս օրն էլի պատերազմ էր. ո՞վ հիշեց ո՞վ գնաց». Արամ Գևորգյան
4718:30
«Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին».Սուրեն Սուրենյանց
5318:06
«Հայաստանում իրական արևմտյան արժեքներ դավանողներ չկան». Արա Պողոսյան
5717:42
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
6317:30
«Հայաստանը նման է ծովում մոլորված, անղեկ նավի»․ Ոսկան Սարգսյան
6417:12
«Հակասությունների մեջ խճճված հասարակություն ենք»․ Մարգարիտ Եսայան
6516:36