Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Մինչև ե՞րբ են մարդկանց ջարդերին «քաղաքական ծրագրեր» անունը տալու». Հրանուշ Խառատյան

«Մինչև ե՞րբ են մարդկանց ջարդերին «քաղաքական ծրագրեր» անունը տալու». Հրանուշ Խառատյան
274
Երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ., 17:05

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա արդեն պատերազմը չէ, ոչ էլ ռազմական գործողություններ, սա քաղաքացիական բնակչության «Ալլահ Աքբարի» մոբիլիզացիան է, ատելության և արյան ծարավի շուրջ թուրքական բուն ինքնության խթանումը: Թե ի՞նչ ենք զգում մենք՝ հայերս, մի հարց է, բոլորովին այլ հարց է, թե ի՞նչ են զգում ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ՄԱԿ-ը վերջապես: ՄԱԿ-ը, որը Թուրքիան ընտրել է իր Զարգացման ծրագրերի գրասենյակի վայր, ՄԱԿ-ը, որը վերջին տասը տարիներին գովերգում էր թուրքական մարդասիրությունը, մանկասիրությունը և զարմանքով լի աչքերով էին «առաջին անգամ» լսում թուրքական ցեղասպանական և ջարդարարական հարուստ անցայլի մասին: Հիմա նաև շարունակվող ներկայի: Շարունակելո՞ւ են «իմ ի՞նչ գործն է»-ի պահմտոցին՝ դրանով մասնակից դառնալով այս խրախճանքին: Լավ, ասենք Էրդողանը (Աբդուլ Համիդը, Թալիաթը, Էնվերը, Ջամալը, Մուստաֆա Քեմալը...) խելագար է, բայց, ի վերջո, խելագարի հետ համագործակցողները: Մինչև ե՞րբ են աչք փակելու: Մինչև ե՞րբ են մարդկանց ջարդերին «քաղաքական ծրագրեր» անունը տալու: Մնում է, որ թուրքական/թյուրաքական «քաղաքական ծրագրերի» զոհերը՝ հայերը, հույները, արաբները, քրդերը, ասորիները, ալեվիներն իրենց նյուրնբերգը կազմակերպեն: Հայաստանի ԱԳՆ-ն հանդես չի՞ գալու դատապարտող հայտարարությամբ»: