«Բացասական կարծիքներից որի՞ հետ հաշվի նստեմ, որ երգել չգիտե՞մ, որ գե՞ր եմ, թե՞ որ ՀՀԿ-ական եմ». Շուշան Պետրոսյան
![]() 341 Երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ., 23:05 Երգչուհի, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը նեղացած չէ, շարունակում է համերգներ ունենալ, սակայն դրանք չեն նկարահանվում, որովհետև, նրա խոսքով՝ կայանում են երկիրը պահող մարդկանց՝ զինվորների համար։ Այս մասին երգչուհին ասել է «168 թիվի»-ի եթերում: Հարցին, թե ի վերջո 2018 թվականին հասարակության մի հատվածը մերժեց երգչուհի՞ Շուշան Պետրոսյանին, թե՞ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին, նա պատասխանել է. «Չեմ էլ պարզել այդ հարցը, որովհետև այն շերտը, որն ինձ մերժում ու քարկոծում է, արհեստածին և կառավարվող շերտ է։ Ես նախընտրում եմ բանավիճել, համաձայնել կամ չհամաձայնել խոհեմ մարդկանց հետ։ Մնացածն ինձ չեն հետաքրքրում, իհարկե, գուցե խոսքս մեծամտություն համարվի, բայց դա այդպես է։ Եվ հետո, ինձ կասե՞ք, թե իմ հասցեին հնչած բացասական կարծիքներից ո՞ր մեկի հետ հաշվի նստեմ՝ նրա՞, որ մայրս ու հայրս են դասավորել իմ ճանապարհը, որ ես լավ երգիչ չեմ, երգել չգիտե՞մ, որ ես գե՞ր եմ, թե՞ որ ես հանրապետական եմ»։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
