Աշխարհում գրանցված է #COVID_19 կորոնավիրուսի 92․8 հազար դեպք

Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.270 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 92,8 հազարը:
Չինաստանում, COVID-19 կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր, գրանցվել է հիվանդության 80270 դեպք, 2981 մարդ մահացել է, հայտնում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն: Ընդհանուր առմամբ՝ 49 856 հիվանդի հաջողվել է ապաքինվել, իսկ ամբողջ երկրում կորոնավիրուսի կասկածանքով ստուգում է անցել 666 հազար մարդ:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Չինաստանից դուրս արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսի ախտանիշով 10,5 հազար մարդ, մեկ օրում հաստատվել է վարակի 1792 նոր դեպք: Վարակի դեպքեր են հայտնաբերվել 72 երկրներում (օրական երկրների ցանկն ավելանում է 8-ով), Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսից մահացել է 166 մարդ:
Ռուսաստանն արգելել է բժշկական դիմակների և վիրակապերի արտահանումը, արգելքը վերաբերում է նաև թանզիֆին, բամբակին, քիմիական պաշտպանիչ կոստյումներին, բժշկական ձեռնոցներին, ռեսպիրատորներին և այլ արտադրանքներին: Սահմանափակումները գործելու են մինչև 2020 թվականի հունիսի 1-ը:
Փորձագետներն ամենաքիչ խոցելի են համարում 2019-nCoV վարակվելու հավանականությունը երեխաների և դեռահասների մոտ։
Համաշխարհային բանկը շտապ օգնության տեսքով 12 միլիարդ դոլար կհատկացնի 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարին: Գումարները կուղղվեն առողջապահական համակարգերի ամրապնդմանը, առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավմանը և զարգացող երկրներում վերահսկողության ամրապնդմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ամեն ամիս պահանջվում է 89 միլիոն բժշկական դիմակ, 76 միլիոն ձեռնոց և 1,6 միլիոն ակնոց:
Չորս երկիր հաստատել է COVID-19 վարակի առաջին դեպքերը: Կորոնավիրուսը հայտնաբերվել է Չիլիում, Ջիբրալթարում, Արգենտինայում և Լիխտեյնշտեյնում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի չորրորդ եռամսյակի համար 100 հազար դոլար կազմող իր աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշամը:
Վաշինգթոնի նահանգում նոր կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 9-ի: Այս մասին մարտի 3-ին հաղորդել են ԱՄՆ-ի առողջապահության պետական վարչությունից:
Գործակալության տվյալներով՝ մինչև երեքշաբթի Վաշինգթոնում հայտնաբերվել է կորոնավիրուսի ախտանիշներով 27 հիվանդ:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
209Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
31205.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
58204.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
31104.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
29804.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
74030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
83928.10.2026, 15:06