«Թուրքիան կարող է ադրբեջանցիներին ակտիվացնել Արցախում». քաղաքագետ
![]() 659 Չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ., 23:55 «Վաղը կայանալիք ռուս-թուրքական բանակցություններից առաջ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը վտանգավոր է այն առումով, որ փաստացի Իդլիբի շուրջ հակասական իրավիճակը և այն բախումները, որոնք եղան թուրքական և սիրիական բանակի միջև, լուրջ լարվածություն կառաջացնեն թուրք-ռուսական հարաբերություններում, իսկ դա իր ազդեցությունը կարող է թողնել Արցախի վրա»,- «168 թիվի»-ի եթերում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքով՝ 2016 թվականի քառօրյա պատերազմը նաև արձագանք էր նրա, որ այդ ժամանակ խիստ սրված էին ռուս-թուրքական հարաբերությունները. «Եթե ռուս-թուրքական լարվածությունը խորանա, ապա կա մեծ վտանգ, որ այդ գործընթացը կտեղափոխվի Արցախ։ Իսկ ինչ վերաբերում է Չավուշօղլուի և համանախագահների հանդիպմանը, ապա, կարծում եմ, որ Թուրքիան վաղը կայանալիք հանդիպումից առաջ ատամներ ցույց տվեց»,- ասել է Բոզոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
