Ինչ է տեղի ունեցել Վստրեչի Ապերի տանը. պարզաբանում է փաստաբանը
![]() 349 Հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ., 19:20 «Ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել դատավոր Վաչե Մարգարյանը: Ոչ մեկի համար տարօրինակ չէ, որ նա հերթական ապօրինի որոշումն է կայացնում: Նա չի նշել, թե խուզարկության ժամանակ ինչ պետք է փնտրել, այնինչ դա պարտադիր պահանջ է»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Այդուհանդերձ, ըստ նրա, խուզարկություն է անցկացվել 4 տներում և օժանդակ շինություններում: «Ընդ որում, նույնիսկ տեղյակ չէին, թե այն տունը, որ մտնում են, որ հասցեի տակ է և իրենք արդյո՞ք իրավունք ունեն այդ տուն մտնելու»,- ասաց փաստաբանը: Նա հայտնեց նաև, որ գործի հետ կապ ունեցող ոչինչի չի առգրավվել, առգրավել են անձնական կյանքին վերաբերող տեսանյութեր, որոնց իրավունքը ևս չունեին: «Ընդհանրապես չի բացատրված, թե ինչ առնչություն ունի Արամ Վարդանյանը քրեական գործի հետ: Մեզ անգամ չի տրամադրվել Արամ Վարդանյանին հարցաքննության հրավիրելու, կամ բերման ենթարկելու որոշում»,- ասաց Լուսինե Սահակյանը: Փաստաբանը շեշտեց, որ շատ վաղուց ուժային կառույցները խառնվում են Արամ Վարդանյանի անձնական կյանքին, ինչի համար իրենք պատրատսվում են քրեական գործ հարուցել: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
