«Այսկերպ մեր ներկայացրած միջնորդությունը մերժվեց». Արամ Օրբելյան
![]() 330 Հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ., 23:20 Դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության լուծումը հետաձգեց՝ մինչ էական հանգամանքների պարզումը։ «Ֆակտոր»-ի եթերում Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշել է, որ այսկերպ մերժվել է իրենց միջնորդությունը. «Տեղի ունեցավ տրամաբանության, չեմ ասում՝ իրավունքի, տրամաբանության ամբողջական ոտնահարում, քարկոծում, տրամաբանության բացակայություն: Ցանկացած դատական գործընթաց ունի հետևյալ տրամաբանությունը. սկզբում սահմանվում են իրավական կամ այն հարցերը, ինչ պետք է ապացուցվի, հետո նոր ուսումնասիրվում է՝ արդյոք դրանք ապացուցվո՞ւմ են, թե՞՝ ոչ: Հիմա բարձրացրել էինք 3 հարց. արդյոք 300.1 հոդվածը հստա՞կ է, թե՞՝ ոչ, եթե հստակ չէ, դատարանն էլ ապացույցն ուսումնասիրելու խնդիր չունի, որովհետև այդ ապացույցներով ոչ հստակությունը չես կարող ապացուցել: Դատավորը ոչ թե պետք է ասի՝ այն, ինչ անում եք, սրա տակ ընկնում է, թե՝ ոչ, դատավորը պետք է ասի, որ հստակ է, դատախազությո՛ւն, ապացուցե՛ք այս-այս հոդվածները: Հիմա մենք ասում ենք, որ սա հստակ չի, չենք հասկանում՝ ինչ է դրա տակ ընկած, և ոչ միայն մենք չենք հասկացել, այլ նաև դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը»,-ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
