«Միլիոն եվրոյի մեղադրյալը ֆռֆռում է Եվրոպայում». Լևոն Բարսեղյան
![]() 382 Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 17:05 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միլիոն եվրոյի մեղադրյալը ֆռֆռում է Եվրոպայում։ Գիտե՞ք ինչու։ Դե որովհետև պետությունը չեն զավթել դրանք, ուղղակի թյուրիմացություն է եղել, փողը կդնեն տեղը, կդզվի։ Իսկ թե մեկ միլիոն եվրոյով կրթությունից զրկված քանի երեխայի համար կրթությունը հասանելի կդառնար, կամ քանի հոգի բուժում կստանար, կամ քանի փամփուշտ կարելի կլիներ առնել, մանրուք է։ Բրյուսելը մեղադրյալին լուրջ է ընդունում։ Սա մի ուրիշ տոնածառ է ԱԳՆ վրագլխին։ Նախարարը ո՞նց է, հո էն նախարարներից չէ՞, որ ջանուղուրբան էր մեղադրյալի աշխատակազմում։ Կարիք չկա պատմելու, թե սերժիկները իրենց հին կապերն ու շատ հին կոնյակներն են օգտագործել այս եւ այլ ունդունելությունների կազմակերպման համար։ Դա չէր կարող լինել, եթե իշխանությունը հայտարարեր, որ պետությունը զավթած են եղել ու մեկը զավթիչներից Սերժիկն է եղել, մյուսներից մի քանիսը այժմյան ԱԳՆ բարձաստիճան պաշտոնյաները, որ կարդարանան, թե իրենք մեղք չունեն, թե Սերժիկի թեւի տակ են աշխատել, իրենք համեստ դիվանագետներ ու քաղծառայող են եղել, տուն են պահել ուղղակի, այդքան բան»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
