«Նիկոլ Փաշինյանի կատարած սխալներն Արցախի հետ կապված՝ շատ վտանգավոր իրավիճակ են ստեղծել». Ժ․ Սեֆիլյան
![]() 666 Շաբաթ, 07 մարտի, 2020 թ., 19:35 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՉԹՈՂՆԵՆՔ, ՈՐ ՄԱՖԻԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ԱՐՑԱԽՆ ԱՆՋԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ -1 Իր կառավարման արդեն երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կատարած սխալները Արցախի հետ կապված շատ վտանգավոր իրավիճակ են ստեղծել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին առումներով: Փոխանակ միացումն ավարտելու ուղղությամբ քայլեր կատարելու, նա, ընդհակառակը, անջատում է Արցախը Հայաստանի Հանրապետությունից: Այսօր Արցախն ավելի հեռացած է Հայաստանի Հանրապետությունից, քան նախկինների օրոք էր: Նիկոլ Փաշինյանը փաստացի օժանդակում է Արցախի աբխազացմանը: Կրեմլը, օգտվելով այդ հնարավորությունից, էլ ավելի է խորացնում Արցախի անջատումն ու աբխազացումը: Այդ գործում Կրեմլն ակտիվ կերպով օգտագործում է նաև Արցախում իշխանական լծակներին ու օլիգարխիկ կապիտալին տիրապետող իր գործակալներին: Հարկ է հիշեցնել, որ 2018 թ. Ստեփանակերտում ևս ժողովուրդը ոտքի էր կանգնել Երևանի օրինակով տեղի մաֆիային տապալելու համար, սակայն Նիկոլ Փաշինյանն օգտագործեց իր անձնական հեղինակությունը և փաստացի թույլ չտվեց, որ ժողովուրդը հեռացնի մաֆիային: Եվ այսպիսի իրավիճակում, դարձյալ Երևանի թողտվությամբ, Արցախում մաֆիան կազմակերպում է ընտրություններ, որոնց արդյունքներն արդեն կանխորոշված են: Օտարին ծառայող ազգադավ մաֆիան վերատրադրվելու է և վերարտադրվելուց հետո բացեիբաց վարելու է Արցախը Հայաստանի Հանրապետությունից տարանջատելու քաղաքականություն: Մեր ժողովուրդը պետք է նախապատրաստվի այս աղետալի ընթացքը կանխելու ուղղությամբ քայլեր կատարելու համար: Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ, մենք ջանքեր ենք գործադրում այս նպատակով ժողովրդին մոբիլիզացնելու համար: Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության: Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
