«Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքն է այս ամենի պատասխանատուն». Ժիրայր Սեֆիլյան
![]() 332 Երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ., 13:05 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՉԹՈՂՆԵՆՔ, ՈՐ ՄԱՖԻԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ԱՐՑԱԽՆ ԱՆՋԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ -3 Արցախում ընտրությունների քողի տակ տեղի է ունենում մաֆիայի վերարտադրություն: Մաֆիան արդեն որոշել է, թե ում միջև և ինչ չափաբաժիններով է բաշխվելու իշխանությունը, ինչի մասին կհայտարարվի ընտրությունների անվան տակ կազմակերպվող շոուի ավարտին: Նույն վիճակն է, ինչ էր Հայաստանի մնացյալ հատվածում նախորդ ռեժիմի օրոք: Եթե Նիկոլ Փաշինյանը 2018թ. ապրիլի 23-ին՝ հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի պահից, հրաժարված չլիներ հեղափոխությունից, ապա Արցախում լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ: Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միանալու խոչընդոտները, առաջին հերթին՝ նախագահի ինստիտուտը և նախագահական ընտրությունները, պետք է արդեն վերացած լինեին: Թեկուզ մաֆիայի՝ իշխանության ղեկին լինելու պայմաններում, ազատության շունչը, այդուհանդերձ, հասել է Արցախ և այնտեղ արդեն ձևավորվել է ընդվզելու պատրաստ շերտ: Բայց քանի որ Արցախում Երևանի վերահսկողությունը շատ թույլ է, այս երկուսի միջև էապես մեծանում է բախման հավանականութունը, ինչի հետևանքով կարող են նաև զոհեր լինել: Վիճակն այնքան է սրվել, որ Արցախի ՊԲ-ն աննախադեպ հայտարարություն է տարածել Բանակն ընտրությունների գործընթացում չներքաշելու վերաբերյալ: Բանակին ընտրությունների մեջ ներքաշելու պատճառով անձնակազմի նկատմամբ վերահսկողության թուլացման վտանգավոր երևույթի մասին էին վկայում նաև նախորդ ամիսների ընթացքում տեղի ունեցած սպանություններն ու ինքնասպանության հասցնելու դեպքերը: Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքն է այս ամենի պատասխանատուն: Նա այսօր էլ կարող է չեզոքացնել վտանգավոր զարգացումները: Բարեբախտաբար, ներկայումս Արցախում սկսվել է մի գործընթաց, որը նպատակ ունի մոբիլիզացնելու ժողովրդին, նրա պարտադրանքով հեռացնելու տեղի իշխող մաֆիային և կանխելու նման աղետալի զարգացումները: Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ, մենք ջանքեր ենք գործադրում այս գործընթացը հզորացնելու և հաղթանակի հասցնելու համար: Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության: Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
