«Եթե բարձրաստիճան պաշտոնյան գնում է կոռուպցիոն գործարքի, ապա նա դավաճան է». Սիսակ Գաբրիելյան
![]() 302 Երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ., 12:15 «Ձեր կարծիքով՝ կաշառակերության մեջ մեղադրվող պաշտոնյան դավաճանություն գործե՞լ է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո, որովհետև, ըստ էության, քաղաքական ուժի որդեգրած սկզբունքներին դավաճանել է: Այստեղ կարող է խոսք գնալ օրինակ՝ կարողանալ մի բան անել, բայց աչք փակել, հանցագործություն կոծկել, որը ևս քրեորեն պատժելի է: Եթե դուք տեսնեք քրեական գործերի հարուցված լինելը, անմեղության կանխավարկածը պահելով, մենք ունենք փոխնախարար կալանավորված, բարձրաստիճան այլ պաշտոնյա, որն արդեն իսկ ընդունել է մեղքը: Եվ այսօր էլ եմ կարծում, որ այո՛, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձը գնացել է կոռուպցիոն գործարքի, համարվում է դավաճան, դավաճան՝ քաղաքական թիմի որդեգրած սկզբունքներին». մարտի 9-ին ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ի պատասխան այն հարցի, թե որտե՞ղ են վարչապետի մատնանշած իրավապահ համակարգի դավաճանները և հայտարարությունից հետո կոնկրետ գործողությունները: Ս.Գաբրելյանի գործընկեր Սուրեն Գրիգորյանը խորհուրդ տվեց դավաճաններ ասվածը չընկալել միայն Քրեական օրենսգրքի սահմանած որոշակի հոդվածով: Քաղաքական իմաստով դավաճանություն է նաև պետական բյուջեից գումար գողանալը: Ինչ վերաբերում է կոնկրետ իրավապահ համակարգի դավաճաններին, ապա ըստ Ս.Գաբրիելյանի՝ մի փոքր հետ գնալու դեպքում կտեսնենք, թե իրավապահ համակարգի քանի պաշտոնյա է փոխվել: «Որոշակի ահազանգեր են ի հայտ գալիս, և դա քաղաքական ղեկավարության մոտ ողջամիտ կասկածի տեղիք է տալիս, և կարող են այդ պաշտոնատար անձինք մինչև քննության ավարտը ենթարկվել պատասխանատվության ու ազատվել աշխատանքից»,- նշեց Ս.Գաբրելյանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
