«Պարզ է դառնում, որ ԵՄ-ն իր աջակցությունը չի հայտնել». Արմեն Աշոտյան
![]() 439 Երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ., 23:45 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի Բրյուսելյան զբոսանքի վերջին հանգրվանը հանդիպումն էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունների համեմատական վերլուծությունը հատկանշական երանգներ է ի ցույց դնում։ Հայկական կողմի տեքստում նախընտրություն է տրվել ներքին օրակարգի մասին զեղումներին, որոնցից, այնուհանդերձ, պարզ է դառնում, որ ԵՄ-ն իր աջակցությունը չի հայտնել սահմանադրական հանրաքվեին, այլ սահմանափակվել է «ռեֆորմներ», «կոռուպցիայի դեմ պայքարի», «դատաիրավական» ոլորտներով։ Եվրոպական կողմը, իր հերթին, նախընտրություն է տվել Արցախյան հակամարտության կարգավորման թեմային, վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչի մասին հիշատակում հայկական տարբերակում չկա։ Իր հերթին կառավարության տարբերակում խոսք է գնում Վիզաների ազատականացման խնդրի մասին, որի շուրջ եվրոպական կողմը լուռ է։ Մի խոսքով, վերջնականապես պարզ դարձավ, որ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել հանրաքվեն «սղցնելու» համար, բայց դա եվրոպացիների համար բավարար չէր»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
