Բժիշկները Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել ներկայանալ դատարան. նիստը հետաձգվեց
![]() 307 Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 13:25 Ռ. Քոչարյանի և մյուսների գործով մարտի 10-ի նիստը հետաձգվեց: Այդ մասին հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը: Ըստ նրա՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն, Ռ. Քոչարյանի մոտ ախտորոշվել է զարկերակային ճնշման հիպերտենզիա, և նրա՝ դատական նիստին ներկա լինելը նպատակահարմար չէ: Ուստի, քանի որ հնարավոր չէ նիստն առանց մեղադրյալի շարունակել, այն հետաձգվեց: Հաջորդ նիստի օր նշանակվեց մարտի 17-ը: Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 7-ի ուշ երեկոյան, հաջորդ օրը նրան տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ: Մինչ այդ՝ մարտի 6-ի նիստում դատարանը մերժել էր Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Դրան միացել էին Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպանները։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
