«Ունեմ ապացույցներ, որ մի շարք դեսպաններ զբաղված են Փաշինյանի կապրիզները կատարելով». Աշոտյան
![]() 387 Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 23:55 Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ՀՀԿ-ի բրյուսելյան այցերին: «Մեր գործունեության հետ կապված, իհարկե, խանդի մեծ տեսարան կա, և երբ մեզ այս երկու տարի է՝ «թաղում-թաղում-թաղում» են, և մենք ոչ մի կերպ չենք ուզում թաղվել, քանի որ մեռած չենք, իրենք մեր յուրաքանչյուր գործունեությունից, ներքաղաքական գործունեությունից խրտնում են ու խրտնում են միշտ: Իրենց թվում էր, որ, եթե մենք արտախորհրդարանական կարգավիճակում ենք, խորհրդարանական պատվիրակությունների մեջ չկանք, ուրեմն՝ վերջ, կարելի է խաչ քաշել նաև Հանրապետականի քաղաքական, միջազգային գործունեության վրա, այնինչ հակառակն է»: Եթերի ընթացքում նա նշել է, որ տեղեկություններ ունի, թե ՀՀ ԱԳՆ-ն տվել է հանձնարարական այն երկրների դեսպաններին, որտեղ ՀՀԿ-ն աշխատում է. «Հանձնարարական են տվել, որ գնան, տեսնեն մեր բոլոր գործընկերներին, վարկաբեկեն ՀՀԿ-ի նախագահին, ինձ, փորձեն հաշիվ պահանջել: Ես ունեմ բազմաթիվ ապացույցներ, որ մի շարք դեսպաններ, թողնելով իրականում քաղաքական ազգային օրակարգը, զբաղված են Նիկոլ Փաշինյանի կապրիզները կատարելով, և դրա արանքում ընկած է Արտաքին գործերի նախարարը, որն ուղիղ իջեցնում է այդ հանձնարարականները»,- նշել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
