«Եթե աշխատակազմից պատասխանեին, էս բոլոլան չէր լինի». Մեխակ Առաքելյանը Փաշինյանին նամակ էր գրել
![]() 379 Չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ., 08:50 Կուրթանեցի 34-ամյա Մեխակ Առաքելյանն, ով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից ու նրանից ստացած հանդիմանություններից հետո դարձել է համացանցի ամենաքննարկվող անձանցից մեկը, այժմ խուսափում է լրագրողներից: MAMUL.am-ին հաջողվեց կապ հաստատել նրա հարևանի՝ Սերգեյ Դարբինյանի հետ, ով հաստատեց, որ Մեխակը, չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ միշտ էլ հնարավորությունների ներածի չափով աշխատել է: «Իր հետ շատ եմ աշխատել: Ինքն էլ, եղբայրն էլ, աշխատող տղաներ են: Մի փտած դոմիկում են ապրում, բոլորն առողջական խնդիրներ ունեն՝ ինքն էլ, եղբայրն էլ, երեխաներն էլ: Դոմիկում ապրող մարդը երբեք չի կարող առողջ լինել: Առաջ էդ դոմիկում 4 հոգով էին ապրում, հիմա՝ 10: Դե պատկերացրեք՝ ինչ դժվարություններ են տանում»: Ըստ հարևանի՝ այս տհաճ միջադեպը չէր լինի, եթե Փաշինյանի աշխատակազմը նորմալ աշխատեր. «Դեռ 15-16 ամիս առաջ էին նամակ գրել Փաշինյանին, օգնություն խնդրել: Եթե աշխատակազմից պատասխանեին, էս բոլոլան չէր լինի: Փաշինյանն էլ մեղավոր չէ, նախատել է ընդհանուր. եթե ամեն մի կարիքավոր մարդ մոտենա, ապա կդոփենք տեղում: Մեխակը հանպատրաստից մոտեցավ վարչապետին, առաջին տպավորությունն այն էր, որ առողջ տղա է, ուստի կարող է աշխատել ու տուն ստեղծել»: Հարցին, թե ինչու է անտուն մնացել Առաքելյանների ընտանիքը, Սերգեյը պատասխանեց. «Երկրաշարժից առաջ մեկնել են Սպիտակ, որտեղ մայրն աշխատել է, տուն պետք է ստանային, բայց շենքը կիսակառույց՝ երկրաշարժից փլվել է: Ոչ մի փաստաթուղթ չի մնացել, որի հիման վրա իրենց հնարավոր կլիներ տուն տալ: Ստիպված ետ են եկել Կուրթան, որտեղ արդեն ոչինչ չեն ունեցել»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
