«Չթողնենք, որ մաֆիան վերարտադրվի և Արցախն անջատի Հայաստանի Հանրապետությունից». Ժիրայր Սեֆիլյան
![]() 377 Չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ., 23:05 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՉԹՈՂՆԵՆՔ, ՈՐ ՄԱՖԻԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ԱՐՑԱԽՆ ԱՆՋԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ Ներկայացնում եմ 2020թ. փետրվարի 20-ին «Սասնա Ծռեր» համահայկական շարժման հրապարակած՝ Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միացման խոչընդոտները վերացնելու Ճանապարհային քարտեզում նախատեսված հիմնական քայլերը: 1) Ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել Ստեփանակերտի քրեաօլիգարխիկ ռեժիմին: 2) Ձևավորել Ժամանակավոր կառավարություն: 3) Ժամանակավոր կառավարությանը 6-ամսյա ժամկետով վերապահել գործող Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի նախագահին, Ազգային ժողովին և Կառավարությանը վերապահված լիազորությունները, որպեսզի նա այդ ընթացքում ՀՀ իշխանության հետ միասին՝ վերջինիս համակարգմամբ, մշակի և իրականացնի Արցախը ՀՀ-ին դե յուրե միացման խոչընդոտների վերացման միջոցառումներ՝ առաջին հերթին կատարելով հետևյալը. • Վերացնել միացման առաջնային խոչընդոտները (մաքսակետեր, ռոումինգ, ինտերնետ կապի սակագներ և այլն), Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ՝ մենք ջանքեր ենք գործադրում այս գործընթացը հզորացնելու և հաղթանակի հասցնելու համար: Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության: Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
