«Արայիկ Հարությունյանը թալանել և շարունակում է թալանել Արցախի ունեցվածքը». Վահան Բադասյան
![]() 7716 Չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ., 23:50 Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է. «Ես մնալու եմ ընդդիմության մեջ, պայքարելու եմ մինչև հաղթի ժողովուրդը, այս հողակտորը՝ Արցախը, լինի Հայաստանի կազմի մեջ և լինի անվտանգ»: Նրա խոսքով՝ Հայաստանում 2018-ին տեղի ունեցած փոփոխությունների շունչը հասել է Արցախ. «Նախքան հեղափոխությունը Արցախում վիճակն ավելի վատ էր, քան՝ Հայաստանում, որովհետև այստեղ իշխանական լծակներն ավելի ուժեղ էր օգտագործվում»,- նշել է նա: Եթերի ընթացքում նա իրեն համարել է միակ ընդդիմադիր թեկնածուն: «Արայիկ Հարությունյանը, լինելով նախորդ իշխանությունների շարունակողը, թալանել և շարունակում են թալանել Արցախի ունեցվածքը. անտառները, անօրեն ՀԷԿ-երը և այլն: Մասիս Մայիլյանը եթե ասի, որ ինքն ընդդիմադիր է, էլի ծիծաղելի կլինի, որովհետև ինքը գնաց կեղծված ընտրություններով հաղթած Բակո Սահակյանի հետ համագործակցելու»,- հայտնել է նախագահի թեկնածուն: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
