«Մնացել էր, որ քաղաքական աստառով խուլիգանական խմբեր գործեն». Արթուր Սաքունց
![]() 396 Հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ., 11:25 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում տեսանյութ է տարածվում «Հեղափոխության պահապաններ» գրառմամբ տարբերանշանով մարդկանց կողմից քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։ Խմբով ճնշում են գործադրում քաղաքացու նկատմամբ՝ պահանջելով ներողություն խնդրել վարչապետին հայհոյելու համար։ Այս քադիրովական ոճի խուլիգանական գործողությունները պետք է կասեցվեն։ Սա ուղղակի խայտառակություն է, և իշխանությունը պետք է հստակ դատապարտի նման ինքնիրավչությունը, իսկ ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի նման խուլիագանական գործողությունը։ Ոչ ոք չպետք է հետապնդվի իր կարծիքի համար, նույնիսկ հայհոյական արտահայտությունների համար, բացառապես պետք է գործեն իրավական մեթոդները և օրենքները։ Սա էր մնացել, որ քաղաքական աստառով խուլիգանական խմբեր գործեն արդեն իբր թե հեղափոխության պաշտպանության նպատակով։ Իրանում կան նման կառույցներ՝ իսլամական հեղափոխության պահապաններ, որի ղեկավարը վերջերս սպանվեց Իրաքում։ Նման կերպ գործում են Չեչնիայում՝ քադիրովականները, Ռուսաստանում՝ պուտինիստները։ Իշխանությունը շատ կտրուկ պետք է կասեցնի նման սադրիչ գործողությունները, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ ժողովրդավարական և իրավական պետության արժեքների և սկզբունքների հետ»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
