Զոհված զինծառայողին այսօր հուղարկավորեցին. նա 2 և 4 տարեկան երեխաների հայր էր
![]() 440 Հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ., 20:05 Մարտի 10-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից զոհված, պայմանագրային զինծառայող, 36–ամյա Զոհրաբ Սիանոսյանին այսօր՝ մարտի 12-ին, Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հողին են հանձնել զինվորական կարգով։ Զոհրաբը երկու մանկահասակ դուստրերի հայր էր՝ 2 և 4 տարեկան։ Նա ծնողների ավագ որդին էր, նրա կրտսեր եղբայրն արտագնա աշխատանքի է մեկնել, ինքն էլ մի քանի օր առաջ էր անցել պայմանագրային ծառայության։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մարտի 10–ին ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ): Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունից։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
