Ինչո՞ւ չդադարեցվեցին Իտալիայից թռիչքները. պարզաբանում Տաթևիկ Ռևազյանից
![]() 394 Ուրբաթ, 13 մարտի, 2020 թ., 11:40 «Երբ հատուկ թռիչքներ ես կազմակերպում, ընթացակարգը լրիվ ուրիշ է, որ ավելի պաշտպանված լինեն ուղևորները ճանապարհին: Համագործակցություն ունենք առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների հետ, որպեսզի ինչ հատուկ միջոցներ պետք է՝ տրամադրենք, որ իրար չվարակեն». մարտի 13-ին Factor TV-ի եթերում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստից առաջ ասաց Քաղաքավիացիայի կոմիետի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա չբացառեց, որ ևս 1 չվերթ առաջիկայում կկազմակերպվի: Այն հարցին, թե ինչո՞ւ չդադարեցվեցին թռիչքները՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար, Տ. Ռևազյանը նշեց, որ դա ավելի խոցելի կդարձներ ՀՀ-ին: «Ասեմ՝ ինչու: Երբ ուղիղ չվերթ ունես, շատ ավելի կառավարելի ես, գիտես՝ այս օդանավը գալիս է այդ վայրից, դու դրա համար կարող ես առանձնահատուկ միջոցներ ձեռնարկել, ինչքան հնարավոր է՝ նրանց մեկուսացնել: Եթե նրանք տրանզիտով են գալիս, շատ ավելի դժվար է կազմակերպել: Մանավանդ որ, մենք չենք կարող ենթադրել, որ բոլոր ուղևորներն անկեղծ են: Տրանզիտով եկող ուղևորը ավելի մեծ հնարավորություն ունի ճիշտը չասել, նրան ավելի դժվար է ստուգել»,- պարզաբանեց նա: Տ. Ռևազյանն ասաց, որ ներկա դրությամբ դադարեցվել են միայն Ռայն-Էյրի թռիչքները, սակայն ռիսկ կա, որ ավելի շատ թռիչքներ կդադարեցվեն: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
