Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Վաղն առավոտյան թեստ կհանձնենք». Նիկոլ Փաշինյան

«Վաղն առավոտյան թեստ կհանձնենք». Նիկոլ Փաշինյան
410
Ուրբաթ, 13 մարտի, 2020 թ., 23:40

«Ճիշտն ասած՝ երեկվանից մի քիչ անհանգիստ էինք՝ կապված Բրազիլիայի նախագահի վարակվածության մասին լուրերի հետ: Մարտի 7-ին Աննան հանդիպում էր ունեցել և «թարսի նման» ողջագուրվել էին: Մեր ջերմությունները չափեցինք, բայց ջերմություն չկար: Հետո Բրազիլիայի նախագահը հայտարարեց, որ իր թեստը բացասական է եղել: Այսօր մենք Սևանում մեկուսացման պայմաններում կմնանք, վաղն առավոտյան թեստ կհանձնենք: Չնայած ասեմ, որ փորձագետները գրեթե անհավանական են համարում Աննայի ու իմ վարակվածությունը»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: