«Հզոր Հայաստանի տեսլականը պետք է ենթադրի ուժեղ դիրքեր ունեցող ազգային ավիափոխադրողի գոյություն». Վարդան Ոսկանյան
![]() 328 Երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ., 05:15 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հասկանում եմ, որ Հայաստանում պետության կողմից գրեթե չկարգավորվող, թող ներվի ասել՝ վայրի ազատական քաղաքականությունն ամենևին չի ենթադրում ազգային ավիափոխադրողի գոյություն, բայց չպետք է մոռանալ, որ մեր երկիրը հիմա պայքարում է ոչ միայն կորոնավիրուսի դեմ, այլ նաև խոշոր սփյուռք ունեցող և փաստացի երկկողմ թշնամական շրջափակման ու պատերազմի մեջ գտնվող պետություն է։ Ըստ այդմ՝ «ՌայանԷյրերը» միգուցե առայժմ վատ բան չեն, պատկերավոր ասած, Իտալիայում սուրճ ըմպել տենչալու հեռանկարի առումով, բայց հզոր Հայաստանի տեսլականը պետք է անպայմանորեն ենթադրի ուժեղ դիրքեր ունեցող ազգային ավիափոխադրողի գոյություն, դիցուք, Իսրայելի դրական օրինակի հիման վրա, որը 1991թ․ «Սողոմոն» գործողությամբ նաև ազգային «Էլ Ալ» ավիափոխադրողի ռեկորդային թռիչքների միջոցով ճգնաժամային կառավարման պայմաններում 36 ժամում Եթովպիայից տեղափոխեց մոտ 15 հազար հրեայի, որոնք, ի դեպ, խափշիկներ են»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
