Քաղաքապետարանն ախտահանում է նաև միկրոավտոբուսները
![]() 334 Կիրակի, 15 մարտի, 2020 թ., 21:55 Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել համայնքը: «Երեկ անմիջապես եղավ քաղաքապետի հանձնարարականը, որ մենք պետք է մասնագիտացված ընկերության կողմից ախտահանում իրականացնենք նաև մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի միջոցներով: Ամբողջությամբ դաշտը վերցրել ենք մեր հսկողության տակ, ախտահանման աշխատանքները կիրականացվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի առողջապահության նախարարի համապատասխան ցուցումով. կախտահանվի և՛ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը և մասնավոր երթուղիների շարժակազմերը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը: Մեր նկարահանող խումբն այսօր մայրաքաղաքի երթուղիները սպասարկող մասնավոր ընկերության ամենամեծ հավաքակայաններից մեկում էր: Աշխատանքներն իրականացվում է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ կողմից: Հասարակական տրանսպորտը ախտահանվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով և հատուկ նյութով: «Մեր ընկերությունը սպասարկում է 11 երթուղի: Վաղն արդեն ամբողջությամբ կունենանք ախտահանված մեքենաներ»,- նշում է «ՄՈՒԱՏ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կարեն Բեգլարյանը: Ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Մասնագիտացված հատուկ խմբերը կաշխատեն ողջ գիշեր, որպեսզի արդեն առավոտյան միկրոավտոբուսները, ավտոբուսները, տրոլեյբուսները և մետրոն ախտահանված ու պատրաստ լինեն շահագործման: ![]() ![]() ![]() |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35



