«Կառաջարկեի բոլոր բանկերին և վճարային գործառույթներ իրականացնող ընկերություններին՝ սարքավորումներն ախտազերծել». Ն. Դիլբարյան
![]() 369 Երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ., 01:05 Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ մոտենում ենք արտակարգ իրավիճակի տրամաբանությամբ կենսագործունեությանը, կառաջարկեի ՀՀ բոլոր բանկերին և վճարային գործառույթներ իրականացնող ընկերություններին՝ Իզիփեյ, Թելսել, Իդրամ....Երևանում և մարզերում իրենց սարքավորումներն աշխատանքային օրվա ընթացքում գոնե 2-3 անգամ ախտահանիչ լուծույթով ախտազերծել, իսկ մեր քաղաքացիներին, քանի կենտրոնացված դա չի արվում, վճարում կատարելուց կամ տերմինալից օգտվելուց առաջ սրբել ստեղնաշարը սպիրտ կամ քլոր պարունակող հեղուկով: Միով բանիվ, բոլորս ախտահանիչ հեղուկներ ունենանք մեզ հետ, ինչպես նաև միանգամյա ձեռնոցներ, որոնք օգտագործելուց հետո նետենք աղբամանը, ոչ թե դնենք գրպանը կամ պայուսակը: Ձևավորենք ապահով ապրելու կենսակերպ, մի քանի անգամ ստիպելով կանենք, հետո կդառնա վարքագիծ: Չկա չարիք՝ առանց բարիք»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
