«400 դրամանոց սպիրտը 3400 դրամով է վաճառվում խանութներում». Նաիրա Զոհրաբյան
![]() 382 Երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ., 23:05 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ խոսելով այս օրերին գնաճի մասին, ասաց, որ դա ՏՄՊՊՀ-ի խնդիրն է, որը պետք է զբաղվի այդ հարցով։ «400 դրամանոց սպիրտը 3400 դրամ է վաճառվում խանութներում։ Եթե դիմակների դեպքում մենք կարող ենք ադեկվատ բացատրություն գտնել, ապա այս դեպքում բացատրություն չկա»,- ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ Արաբկիրի մոտավորապես 40 դեղատներում մոնիթորինգ է արել, որտեղ դիմակներ չկան։ Կենտրոնի սրճարաններում ևս մոնիթորինգ է արել ԲՀԿ-ական պատգամավորը․ «Մարդիկ հանգիստ նստած նարգիլե են ծխում․․․Ես իրենց չեմ մեղադրում․ այդ մարդկանց ինչ-որ մեկը պետք է բացատրեր իրենց քայլերի կարևորությունը։ Մարդկանց մի խումբ էլ կա, որոնց պետք է բացատրել՝ ի՞նչ պետք է անել խուճապի չմատնվելու համար»,- նշեց Ն․ Զոհրաբյանը։ Վերջինի խոսքով՝ աչքի հուլունք կախելը և տանը խունկ ծխելը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն տարբերակը չէ։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
