Վարչապետը՝ մեկուսացված քաղաքացիների, սպառողական շուկայում իրավիճակի և ֆինանսական համակարգի մասին

«Այս պահին ունենք կորոնավիրուսի 52 դեպք, որից 32-ը կապված են Էջմիածնի հետ, 11-ը՝ արտադրամասի: Ուզում եմ շեշտը դնել մեզնից յուրաքանչյուրի անհատական, սոցիալական պատասխանատվության վրա, պետք է քաղաքացիական պատասխանատվության աստիճանը բարձրացնել, որ մարդիկ ինքնամեկուսանան»,- արտակարգ դրության առաջին օրվա ուղիղ եթերում ասաց վարչապետը: «Փառք Աստծո, այս պահի դրությամբ, ելնելով մեկուսացվածների առողջական վիճակից, ամեն ինչ ընթանում է նորմալ»,- հավելեց նա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև շուկայում տիրող իրավիճակին. «Խոսում են նրա մասին, որ սպիրտի գինն անտրամաբանական աճ է արձանագրել. նշեմ, որ դա կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ: Տեղի է ունենում գնային փոփոխություն՝ կապված նպարեղենի հետ, դա կապված է նրա հետ, որ մարդիկ խուճապային, ճգնաժամային գնումներ են անում: Կոչ կանեմ դադարեցնել այդ խուճապային գնումները: Ապրանքների պակասություն պահեստներում չկա»:
Ինչ վերաբերում է ֆինանսական համակարգին, նրա խոսքով՝ այն կայուն է. «Միջազգային պահուստները հասցրել ենք աննախադեպ բարձր մակարդի, ԿԲ-ն էլ մեծ ծավալի արտարժույթ է գնել: Այստեղ խնդիր չունենք, ամեն ինչ լավ է»:
Փաշինյանը խոսեց նաև տնտեսական քաղաքականությունից՝ ասելով, որ չեն ուզում շտապողական քայլեր անել. «Տնտեսական նպաստի տրամաբանությանը դեմ եմ: Պետք է ոչ թե տնտեսական նպաստ տանք, այլ ամեն ծախսվող կոպեկի հիմքում դնենք զարգացման ծրագիր, պետք է համոզվենք, որ աջակցության արդյունքում ընկերությունները, բիզնեսը դառնալու են ավելի մրցունակ, ուժեղ»,- ասաց Փաշինյանը:

«Մեկ տարի է՝ Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
3223:24
Խոշորագույն հարված Մոսկվայի վրա. շարքից դուրս է եկել նավթավերամշակման գործարանը
9822:53
Խամենեին լիազորել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
10922:26
«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան
7122:12
«Միջնակարգ դպրոցը չավարտող տղաների մասնաբաժինը 58.3%-ից դարձել է 63.7%». Արմեն Մուրադյան
7121:54
«Քաղաքի կոլապսն անտանելի է. Երևանի կառավարիչները պետք է փոխվեն». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5421:24
«Երբ մեր ժողովուրդը ճիշտ կգտնի, կկանգնի ոտքի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6121:06
Ուկրաինան սահմանափակում է զինվորականների հասանելիությունը մոլախաղերին
7720:54