«Ադրբեջանում փորձ է արվում հանրությանը ցուցադրել, որ բանակում ամեն ինչ կարգին է». Կարեն Հովհաննիսյան
![]() 390 Հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ., 03:10 Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր է, ադրբեջանական գեներալական վերնախավը, այդ երկրի զինված ուժերի ղեկավարի գլխավորությամբ, գտնվում է «առաջնագծում»՝ քաջալերելու զինծառայողներին: Ադրբեջանական քարոզչամեքանայի մասին շատ է խոսվել, բայց այս դեպքում ամեն ինչ հասել է գագաթնակետին: Փորձ է արվում հանրությանը ցուցադրել, որ բանակում ամեն ինչ կարգին է, որ բանակը բնականոն հունով իր գործառույթներն է իրականացնում, սակայն ստացվում է հակառակ էֆեկտը: Հասանելի աղբյուրներից ստացվող նյութերը վերլուծելով տեսնում ենք, որ այս երկու օրը գեներալական անձնակազմը ոչ մի շարքայինի, սերժանտի, զորամասային սպայական կազմի չի հանդիպում: Ամեն ինչ ընթանում է զինտեխնիկայի, բոլորովին նոր զորանոցների ֆոնին 10-12 հոգանոց շքախմբով նկարահանումներով: Գեթ մեկ զինվոր ոչ մի տեղ չի երևում, գեթ մեկ ոչ բարձրաստիճան սպա ոչ մի տեղ չի երևում, այնպիսի տպավորություն է, որ ողջ զորքին հանել են տարածքից և իրենք իրականացնում են շրջայց: Իսկ թե ինչո՞ւ եմ առաջնագիծը չակերտների մեջ գրել, քանի որ ոչ մի դիրք մինչև այս պահը չեն այցելել...»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
