Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Որպեսզի այդ փոր թափելը չլինի, գողապետությունը պիտի արմատախիլ արվի՛». Լևոն Շիրինյան

«Որպեսզի այդ փոր թափելը չլինի, գողապետությունը պիտի արմատախիլ արվի՛». Լևոն Շիրինյան
679
Չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ., 14:40

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք-կողքի.
-մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ.
- մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայկական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն» (Ավ. Իսահակյան):
Որպեսզի այդ փոր թափելը չլինի, Գողապետությունը պիտի՛ արմատախիլ արվի. Հայաստանը պիտի՛ վերածնվի»: