«Կարևոր մի թեմայի եմ ուզում անդրադառնալ». Արմեն Գրիգորյան
![]() 541 Հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ., 08:55 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, իհարկե, կորոնավիրուսի դեմ պայքարի փուլում նման թեմաներով ձեր ուշադրությունը շեղելը տեղին չէ, բայց կարևոր մի թեմայի եմ ուզում անդրադառնալ։ Քանի որ նախկինների թերթոնները չեն կարող կեղծ լուրեր գրել կորոնավիրուսի մասին, հիմա էլ անցել են կեղտոտ հնարքների ու անհատական թիրախավորմանը։ Մերժվածների թերթոններից մեկը գրել ու այնուհետև սկսել են տիրաժավորել մի վերնագրով հոդված, որից կարելի է ենթադրել, որ ես 205 հազար դոլար բոնուս եմ ստացել։ Իրականում այդ գումարն ԱԽ գրասենյակի 37 աշխատողներն ստացել են 22 ամսվա ընթացքում։ Իմ աշխատավարձը պաշտոնը ստանձնելու պահից կազմել է մաքուր 730 հազար դրամին մոտ գումար, հավելավճարները՝ 280 հազարին մոտ գումար։ Ավելին, ես հրաժարվել եմ բոնուսներից։ Այսքանից հետո նման կեղտոտ վերնագրերով հոդվածներ հրապարակելը, համաաճարակի դեմ պայքարի փուլում, միայն կարող են հոգով տկարները։ Իմ ֆինանսական և գույքային դրության մանրամասներին ու դրանց հետ կատարվող փոփոխություններին կարող եք ծանոթանալ նաև նախկինում էթիկայի, այժմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերից։ Սիրելի քաղաքացիներ, պինդ եղեք, սոցիալական հեռավորություն պահեք, միմյանց ուժ տվեք և օգնեք, որ միասնական ուժերով հաղթահարենք այս փուլը»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
