«Ի՞նչ է սպասվում մեր գրպաններին առաջիկայում». Ռուբեն Գրձելյան

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է սպասվում մեր գրպաններին առաջիկայում․
Առաջիկա տնտեսական ճգնաժամի նախաշեմին Կենտրոնական բանկը, կարծես թե, ընտրել է այլ մարտավարություն, քան 2009 և 2015 թվականներին, երբ դրամի գինը միառժամանակ բարձր պահելով (արհեստական, արտաքին պահուստների հաշվին), ԿԲ-ն էժանացրեց կտրուկ:
Լավ հիշում եմ երկու դեպքն էլ, երբ դրամով (բանկերում, դոշակի տակ, դեբիտորական պարտքի տեսքով) խնայողությունները պահողները մեկ օրում կորցնում էին իրենց կուտակածի 20 տոկոսը:
Արտահանում/ներկրումը շոկ էր վերապրում, իսկ հսկայական չափի հասնող գումարներ մեր ու տնտեսության գրպանից արտահոսում էին անհայտ ուղություններով: Այս անգամ ԿԲ-ն, կարծես թե, ընտրել է այլ մարտավարություն:
Մարտի 17-ին ԿԲ խորհուրդը ընդունեց որոշում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 5,25%:
Այսինքն, հայկական փողը աննշան էժանացրեց (գինը, որով դրամը տրամադրվում է շուկային): Սա ֆինանսական էֆեկտ կտա չնչին, այն էլ մի կես տարուց: Սրանով, սակայն, գնաճի պատասխանատուն շատ կարևոր ազդակ հղեց տնտեսությանը, մասնավոր բանկերին, որ ԿԲ-ն անցյալ անգամների պես դրամի գնի համար կռիվ չի տալու:
Ի լրումն դրան՝ մեկ շաբաթ է ԿԲ-ը դրամը սահուն արժեզրկում է/չի խոչնդոտում: Եթե անցյալ ուբաթ 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը կազմում էր 487,85 դրամ, ապա մեկ շաբաթ անց, այսօր, այն կազմում է 492,22 դրամ: Սակայն շուկայում դրա գինը հասնում է արդեն 497-499 դրամի: Այսինքն, շուկայում պահպանվում է բարձր պահանջարկ դոլարի նկատմամբ, ինչը միանգամայն հասկանալի է: Դեռ չենք մոռացել մեր 2009-ի, առավել ևս, 2015-ի մասսայական «քցվելը»:
Այս պահի դրությամբ կարելի է զգուշավոր լավատեսություն հայտնել, որ ԿԲ-ն այս քաղաքականությունն է հստակ տանելու, չի մսխելու արտաքին պահուստները դրամի գինը կայուն պահելու համար, թողնելու է դրամի գինը սահուն նվազի:
Իհարկե, կունենանք որոշ գնաճ ներկրման պահով, որոշակի կծանրանա արտաքին պարտքը, բայց շոկի չենք ենթարկի ոչ քաղաքացիների հոգեբանությունը և գրպանները, ոչ էլ արտահանումը: Ու պետք չէ վախենալ 520-530-540-550 դրամ / 1 ԱՄՆ դոլար գնից: Դա ֆինանսապես օբյեկտիվ է, սուբյեկտիվը՝ զգացմունքներն են ու ընկալումները:
Ավել չծանրաբեռնեմ»։

«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
8616:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
190Երեկ, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
30713.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
52211.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
53011.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
49111.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
107810.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
187809.09.2026, 11:31