«Ձեզանից շատ ենք այդ հարցով զբաղվում»․ Գևորգ Պապոյան

«Ոչ միայն տեղյակ ենք, այլ ձեզանից շատ ենք այդ հարցով զբաղվում։ Ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցով՝ ԵԱՏՄ-ում, և ես շատ մեծ հույս ունեմ, որ խնդիրը լուծվելու է»,- կառավարության դիմաց ակցիա իրականացնող բեռնատարների վարորդների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այս պահին մանրամասների մասին չեմ կարող խոսել, քանի որ դա կարող է գործին խանգարել։ Առանց էս ցույցի էլ մի շաբաթ է զբաղվում ենք, ու զբաղվելու ենք էնքան՝ մինչև կարողանանք հասնել խնդրի լուծման։ Ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է, որովհետև տարվա մեջ մենակ 90 օր Վերին Լարսում կարող է կանգնեք»։
«Ինչքա՞ն է տևելու այդ լուծումը։ Ղազախստանում հելան ու արագ էդ հարցին լուծում տվին»․ հարցրեցին վարորդները։ «Լուծումը մի ձևի է լինելու, այն խնդիրը, որ կար Ղազախստանում և Ղրղըզստանում, նույնական է, բայց նրանց դեպքում ավելի հեշտ էր անքանով, որ իրենք Վերին Լարս չունեն»։
Հիշեցնենք, որ այսօր բեռնատարների վարորդները արդեն երկրորդ անգամ կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ-ում միգրացիայի կանոնների խստացման դեմ և կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկեն՝ խստացումների մեղմացման համար։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
246Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
720Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
30212.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
29312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
24912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
58211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
87911.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
28411.08.2026, 16:54