«Հեռու չէ օրը, երբ որոշ շուկաներ ընդհանրապես կհրաժարվեն ԱՄՆ դոլարից»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գերմանիայի կանցլերը առաջարկում է ՌԴ-ին պատկանող արևմուտքի կողմից սառեցված ակտիվներից 140 միլիարդ դոլար անտոկոս վարկ տալ Ուկրաինային միայն զենք գնելու համար:
Զուգահեռ իրականության մեջ, խոշոր բանկերն ու ներդրողները սկսել են նախապատվություն տալ ոսկուն՝ որպես իրենց ակտիվները պահելու միջոց, և դոլարից այլևս խուսափում են՝ չցանկանալով այս արժույթով հավելյալ ռեզերվներ կուտակել:
Հիմնականում սրա հետևանքով է, որ ոսկու գինը կտրուկ աճել է բորսաներում:
Արևմուտքի առաջնորդությունը իր իսկ ձեռքով քանդում է ներկայի գլոբալ աշխարհակարգը, որի հիմքը ԱՄՆ դոլարն է որպես գլխավոր առևտրային և պահուստային միջոց: Իսկ սրա հանդեպ վստահության անկումը բերելու է գլոբալ առևտրի և պահուստների համակարգերում ճգնաժամերի:
Արդեն իսկ այս պային G7 զարգացած պետությունների խումբը աշխարհում ստեղծվող արժեքի մեջ ավելի քիչ բաժին ունի, քան BRICS պետությունների խումբը: Այս պայմաններում հեռու չէ օրը, երբ որոշ շուկաներ ընդհանրապես կհրաժարվեն ԱՄՆ դոլարից և կսկսեն առևտուր անել օրինակ չինական յուանով»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
26519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
150316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
123715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
198310.11.2026, 19:37