«Կորոնան մեզ չվերաբերվեց, էդ ի՞նչ եղավ, որ 90 օրը վերաբերվեց»․ բեռնափոխադրող

«Եթե հարցին լուծում չլինի, սաղ ճանապարհները փակելու ենք։ Մուտք ու ելք չի լինելու, տեսնենք էդ ժամանակ ի՞նչ են անելու։ Էդ մեր երկրի հարցն է, բոլորի հարցն է, ի՞նչ անենք, սաղս նստենք տունը, երկիրը թողենք կործանվի՞։ Ընտանիքից հոր ու որդու 90 օրը գերազանցելու համար 5 տարով մուտքը ՌԴ արգելել են, էդ մարդիկ ի՞նչ անեն»,- կառավարության դիմաց անցկացվող բեռնափոխադրողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակից վարորդներից մեկը։
«Կորոնայի ժամանակ մուտք ու ելք չկար, սաղին փակին, բայց մեզ չփակեցին, մենակ բեռնափոխադրումներն են գնացել-եկել, էդ ի՞նչ եղավ, որ 90 օրը վերաբերվեց»,- վրդովվեց բեռնափոխադրողը։
Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր՝ նախկին թույլատրելի 180 օրվա մեջ 90 օրվա փոխարեն։ Այս որոշումը խնդիրներ է առաջացրել ՀՀ-ից ՌԴ փոխադրումներ իրականացնողների համար, որի համար արդեն երկրոդ անգամ բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
26519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
150316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
123715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
198310.11.2026, 19:37