«Տիգրան Ավինյա՛ն, եթե 560 հազար դոլար կաշառք չես վերցրել, հերքիր»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Տիգրան Ավինյա՛ն, եթե դու 560 հազար դոլարի կաշառք չես վերցրել, ուրեմն հերքի, որ ես սխալ եմ։
Նիկոլ Փաշինյա՛ն, այս ամենը այլ բացատրություն չունի։ Հակառակ դեպքում ինչպես է ստացվում, որ թաղապետարանի քթի տակ՝ առանց շինարարական թույլտվության, ահռելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով, և մայթը ոչ թե քանդողն է վերականգնում, այլ Երևանի քաղաքապետարանը՝ ժողովրդի վճարած հարկերով։
Բացի այդ՝ համայնքից մոտ 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հող են գողանում, և այդ ամենի վրա Երևանի քաղաքապետարանը աչք է փակում։
Իսկ եթե հակառակ դեպքում հասարակ քաղաքացին առանց շինթույլտվության համայնքային հողի վրա շինություն կառուցի՝ առանց որևէ մեկին կաշառք տալու, ապա մեկ րոպե հետո Երևանի քաղաքապետարանը այդ շինությունը կքանդի և տեսանյութով կհրապարակի համացանցում՝ իբրև թե Տիգրան Ավինյանը պայքարում է «ապօրինի» շինարարության դեմ։
Բայց պարզից պարզ է՝ տվյալ դեպքում երևում է, որ կաշառք են վերցրել ապօրինության առջև աչք փակելու համար։ Հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը կքանդեր այդ ապօրինի կառուցված շուկան։
Դե հա, հո սա էլ խեղճ, տարեց պապիկի ավտոտնակ չի, որ Տիգրան Ավինյանի դուխը հերիքի՝ քանդի»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
246Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
720Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
30212.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
29312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
24912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
58211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
87911.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
28411.08.2026, 16:54